կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վանաձորի տիկնիկային թատրոնը տոնում է հիմնադրման 30-ամյակը

Վանաձորի տիկնիկային թատրոնը տոնում է հիմնադրման 30-ամյակը

 Վանաձորի տիկնիկային թատրոնը նոյեմբերի 11-ին նշել է հիմնադրման 30-ամյակը։

Ինչպես հայտնել են Վանաձորի համայնքապետարանից, միջոցառմանը ներկա էին Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, Երևանի պետական Տիկնիկային թատրոնի ներկայացուցիչներ, դերասաններ, մտավորականներ։

Պաշտոնյաները շնորհավորել և պատվոգրեր են հանձնել Տիկնիկային թատրոնի անձնակազմի դերասաններին ու աշխատակիցներին։

 

 

Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, շնորհավորելով թատրոնի հոբելյանը, նշել է.

«Մոտ ապագայում Տիկնիկային թատրոնը կունենա նոր շենքային պայմաններ։ Վստահ եմ, որ նոր պայմաններում ավելի մեծ թափով ու ոգևորությամբ է գործելու այս թատրոնը»։

 

Թատրոնի տնօրեն Սևակ Սարգսյանը Վանաձորի տիկնիկային թատրոնի հուշամեդալներով պարգևատրել է մարդկանց, ովքեր անգնահատելի ավանդ ունեն այս թատրոնի ստեղծման, կայացման ու զարգացման գործում։ Հուշամեդալի առաջին օրինակը, տրվել է Թատրոնի հիմնադիր և բազմամյա տնօրեն Սերգեյ Մելիքյանին։

Ներկաները վայելել են  Վանաձորի կամերային նվագախմբի կատարումներ և տիկնիկային ներկայացումներից դրվագներ։

  • Կիսվել: