հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վան Գոգի և Գոգենի համատեղ նամակը վաճառվել է 210 հազար եվրոյով

Վան Գոգի և Գոգենի համատեղ նամակը վաճառվել է 210 հազար եվրոյով

Ամստերդամի Վան Գոգի թանգարանը Փարիզում վաճառքից գնել է հայտնի նկարիչներ Վան Գոգի և Պոլ Գոգենի համատեղ նամակը, տեղեկացնում է kulturomania.ru-ն:

Նշվում է, որ փաստաթղթի համար թանգարանը վճարել է 210,6 հազար եվրո։

Դա միակ նամակն է, որ որը Վան Գոգը գրել է այլ նկարչի հետ համատեղ։ Վան Գոգի թանգարանն այն դիտարկում է որպես առավել կարևոր փաստաթուղթ-ինքնագիր, որը գտնվում էր մասնավորի ձեռքում։

Ինչպես հաղորդվում է՝ խոսքն այն նամակի մասին է, որն ուղարկել են Վան Գոգն ու Գոգենն իրենց գործընկեր Էմիլ Բերտրանին Արլից 1888 թվականի նոյեմբերի սկզբին։ Նամակում փոխադարձ հաճոյախոսություններ են։

  • Կիսվել: