ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վան Գոգի «Արևածաղիկները» մնացել է Տոկիոյում ՝ կորոնավիրուսի պատճառով

Վան Գոգի «Արևածաղիկները» մնացել է Տոկիոյում ՝ կորոնավիրուսի պատճառով

Հոլանդացի հանրաճանաչ նկարիչ Վան Գոգի հայտնի «Արևածաղիկները» կտավը մնացել է Տոկիոյում բացված ցուցահանդեսում երկրում՝ տարածված կորոնավիրուսի պատճառով, տեղեկացնում է kulturomania.ruն-ն:

Նշվում է, որ նկարը տարվել է Ճապոնիա՝ Արևմտյան արվեստի ազգային թանգարան Մեծ Բրիտանիայից։

Ճապոնիայում այժմ բոլոր թանգարանները փակ են վիրուսի պատճառով։ Երկրի մշակույթի նախարարությունը մշակութային օջախները փակել է երկու շաբաթով հետագայում երկարաձգելու հնարավորությամբ։

«Արևածաղիկների» հետ միաժամանակ ցուցահանդեսում ներկայացված են տարբեր ժամանակաշրջանների վարպետներին վրձնին պատկանող ևս 60 նկար՝ Վերածննդի դարաշրջանից մինչև ժամանակակից։

  • Կիսվել: