ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վահագն Սարգսյանը նշանակվել է Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն

Վահագն Սարգսյանը նշանակվել է Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրենի պաշտոնում է նշանակվել է բանասիրական գիտությունների թեկնածու Վահագն Սարգսյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից  հայտնեցին, որ մրցույթը տեղի է ունեցել հոկտեմբերի վերջին: Երկու հաղթող է եղել, և ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով տնօրենի պաշտոնում երկու տարով նշանակվել է Վահագն Սարգսյանը:

Սարգսյանը երկար տարիներ զբաղեցրել է «Հայաստան» հրատարակչության տնօրենի պաշտոնը։ 

  • Կիսվել: