ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թուրքիան լիբիական բանակին կփոխանցի Ադրբեջանի՝ Ղարաբաղյան պատերազմում ձեռք բերած փորձը

Թուրքիան լիբիական բանակին կփոխանցի Ադրբեջանի՝ Ղարաբաղյան պատերազմում ձեռք բերած փորձը

Թուրքիան կաջակցի Լիբիայում կանոնավոր բանակի ստեղծմանը։ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը մեկնել են Տրիպոլի՝ հետևելու փոխըմբռնման հուշագիր շրջանակներում ընթացքող աշխատանքներին, գրում է ermenihaber.am-ը:

Թուրքական մամուլի տեղեկացմամբ՝ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը պատրաստվում է ոչ միայն նորաստեղծ լիբիական բանակին զինել անհրաժեշտ զինտեխնիկայով, այլև նրանց փոխանցել 1993թ․ ադրբեջանական բանակի փորձը․ ըստ էության, խոսքը Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի ռազմական փորձի մասին է։

Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության և Աքարի միջև ընթացող բանակցություններին ներկա է գտնվել նաև Կատարի պաշտպանության նախարար Հալիլ բին Մուհամմեդ էլ Աթիյեն։

Թուրքիայի և Կատարի պաշտպանության նախարարները հանդիպել են նաև Լիբիայի վարչապետ Ֆայեզ ալ-Սարաջի հետ։ Աքարը Սարաջի հետ քննարկել է լիբիական բանակի կառուցման մանրամասներին վերաբերող մի շարք հարցեր։

Հանդիպումից հետո Լիբիայի պաշտպանության փոխնախարար Սելահհադդին ալ-Նեմրուշը հայտարարել է, որ Թուրքիայի և Կատարի պաշտպանության նախարարների հետ համաձայնության են եկել լիբիացի զինվորիների վերապատրաստման և խորհրդատվության նպատակով ռազմական կառույցներ ստեղծելու շուրջ։ Նա հավելել է, որ առաջիկայում նշված երկրները ռազմական խորհրդատուներ և զինվորականներ կուղարկեն Լիբիա։

  • Կիսվել: