չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Թումանյանի ծննդյան օրն ու Գիրք նվիրելու տոնը Թբիլիսիում (տեսանյութ, լուսանկարներ)

Թումանյանի ծննդյան օրն ու Գիրք նվիրելու տոնը Թբիլիսիում (տեսանյութ, լուսանկարներ)

«Թումանյանի տուն» գիտահետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ Թբիլիսիի հայ գրողների ու հասարակական գործիչների պանթեոնում մեծ բանաստեղծի ծննդյան օրվան նվիրված` հարգանքի ու հիշատակի միջոցառում է արվել:

Վիրահայոց թեմի հոգևոր դասի կողմից կատարվեց հոգեհանգստի կարգ, ապա ելույթներից հետո ավանդական դարձած գիրք նվիրելու-ստանալու արարողություն արվեց, որը Թբիլիսի է բերել վաղամեռիկ թբիլիսահայ գրող, թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ Անահիտ Բոստանջյանը. նրա մահից հետո էլ ավանդույթի ուժով ամեն փետրվարի 19-ին գրքասերները Խոջիվանքի պանթեոն են գալիս` գրքեր բերելու ու տանելու, գրում է aliq.ge-ն:

 

 

 

 

 

 

  • Կիսվել: