հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թումանյանի թանգարանում կբացվի «Հայկական Քաշաթաղը» խորագրով ցուցահանդես

Թումանյանի թանգարանում կբացվի «Հայկական Քաշաթաղը» խորագրով ցուցահանդես

Մայիսի 18-ին, ժամը 15.00-ին Հովհ․ Թումանյանի թանգարանում կբացվի «Հայկական Քաշաթաղը» խորագրով ցուցահանդես: Այս մասին տեղեկանում ենք թանգարանի ֆեյսբուքյան էջից:

Նշվում է, որ մայիսի 18-28-ը Հովհ. Թումանյանի թանգարանում կներկայացվեն Քաշաթաղի շրջվարչակազմի «ՄԵՐԱՆ» պաշտոնաթերթի գլխ․ խմբագիր, լրագրող, լուսանկարիչ, արցախյան ազատամարտիկ Զոհրաբ Ըռքոյանի լուսանկարները, որոնցում արտացոլված է Հայկական Քաշաթաղի հուշարձանային ժառանգությունը:

10 օր դասախոսություններով հանդես կգան պատմաբաններ, հնագետներ, քաղաքագետներ, ճարտարապետներ…

Ծրագիրն իրականացվում է Հովհ. Թումանյանի թանգարանի «ՅՈԹԸ ՍԱՐԻ ԵՏԵւՈՒՄ…» հայրենաճանաչողական-գիտակրթական մրցույթ-փառատոնի շրջանակում:

  • Կիսվել: