ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Ծառուկյան հիմնադրամի հետ հուշագիր ենք կնքել». ԿԳՄՍ նախարարը՝ Հիսուսի արձանը Հատիսի վրա կանգնեցնելու մասին

«Ծառուկյան հիմնադրամի հետ հուշագիր ենք կնքել». ԿԳՄՍ նախարարը՝ Հիսուսի արձանը Հատիսի վրա կանգնեցնելու մասին

Մենք «Ծառուկյան» հիմնադրամի հետ հուշագիր ենք ստորագրել, որն ուղղված է հենց տեղում հայտնաբերված հնավայրի պեղումներին: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, իր պաշտոնավարման 100 օրվա նվիրված ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի վերջո Հատիս սարի վրա Հիսուսի արձանը կանգնեցվելու է, թե ոչ:

«Արդեն մեր տեղեկություններով ստորագրվել է պեղումների համաձայնագիրը «Ծառուկյան» հիմնադրամի եւ մեր համապատասխան գիտահետազոտական կառույցի հետ, որը կարող է պեղումներն իրականացնել: Մեր տեղեկություններով համապատասխան եղանակային պայմանների լինելուն պես դրանք իրականացվելու են:

Հուշագրով հստակ արձանագրված է, որ պեղումների արդյունքներից ելնելով, եթե մասնագիտական եզրակացությունը կլինի, որ դա հնարավոր վերականգնել, ամրակայել, ապա պետք է նաեւ իրականացվեն այդ աշխատանքները: Եվ դրանից հետո միայն կքննարկվեն բոլոր այլ նախագծերը: Այսինքն մենք այս պահին խոսում ենք մշակութային ժառանգության ամբողջական ուսումնասիրության, դրա հետագա  ճակատագրի որոշման մասին, որից ածանցյալ են լինելու բոլոր մյուս նախագծերը»,-ասաց նա:

Ժաննա Անդրեասյանը ցավով արձանագրեց, որ կան տեղեր, որ մարդիկ դամբարանադաշտերով ջրատար են անցկացնում, որը ուղղակի շատ վնասական է մշակությաին ժառանգության համար: «Ունենք տեղեր, որտեղ մարդիկ վերցնում տեղափոխում են խաչքարեր, խոնարհված եկեղեցիների ինչ-որ մասեր: Սա անում են նաեւ մեր քաղաքացիները, ոչպաշտոնյաներ, ոչ  իշխանավորներ, ոչ տարբեր կարողության տեր մարդիկ:Այսինքն սա բոլորիս խնդիրն է, թե մենք ինչ հանրային վարքականոն ունենք մեր մշակութային ժառնգության վերաբերյալ, ինչպես ենք մեր երեխաներին դաստիարակում, թե ինչպես իրենք պետք է վերաբերվեն իրենց միջավայրի պաշտպանությանը»:

  • Կիսվել: