շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Տոները Ջավախքում». ուսումնասիրվում ու հանրայնացվում եննել Ջավախքում անցկացվող տոներն ու տոնակատարութունները

«Տոները Ջավախքում». ուսումնասիրվում ու հանրայնացվում եննել Ջավախքում անցկացվող տոներն ու տոնակատարութունները

«Ջավախք» հայրենակցական-բարեգործական հ/կ-ն ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացնում է «Տոները Ջավախքում» ծրագիրը, որի նպատակն է ուսումնասիրել և հանրայնացնել Ջավախքում անցկացվող տոներն ու տոնակատարութունները, գրում է akhaltskha.net-ը:

Սույն թվականի նոյեմբերի 10-ին վերոնշյալ ծրագրի շրջանակներում «Ջավախք» հբհկ գրասենյակում իրականացվեց հերթական իրազեկման միջոցառումը:

Նախ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հբհկ ղեկավար Շիրակ Թորոսյանը հակիրճ ներկայացրեց «Ջավախք» հբհկ-ի գործունեությունը, ապա ծրագրի ղեկավար, մանկավարժական գիտությունների թեկնածու Նարինե Սիրականյանը ներկաներին ներկայացրեց ծրագրի ընթացքը և կատարված աշխատանքը:

Ծրագրում ընդգրկված ուսանող կամավորականները ևս մասնակցեցին ծրագրի ներկայացմանը: Միջոցառմանը մասնակցում էին բազմաթիվ ջավախքցի ուսանողներ, ովքեր սիրահոժար պատրաստակամություն հայտնեցին ծրագրի շարունակման պարագայում ընդգրկվել որպես կամավորներ:

Միջոցառումը կազմակերպել էր «Ջավախք» հբհկ ծրագրերի համակարգող Մարինե Այվազյանը:

  • Կիսվել: