հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թոմ Քրուզը կրկին սիրահարվել է

Թոմ Քրուզը կրկին սիրահարվել է

Հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզը կրկին սիրահարվել է։ Ավելին, 57-ամյա դերասանը դրա հետ կապված մեծ հույսեր ունի:

bigmir.net-ը գրում է, որ դերասանի նոր ընտրյալը «Դաունթոն աբբայություն» սերիալի 38-ամյա աստղ Միշել Դոքերին է։

Նշվում է, որ Թոմն ու Միշելը մի քանի անգամ միասին հաճախել են տարբեր երեկույթների: Անցած ամիս դերասանները միասին հայտնվել են Armani ապրանքանիշի միջոցառմանը, իսկ դեկտեմբերի սկզբին նրանք միասին մասնակցել են բրիտանական նորաձևության մրցանակաբաշխությանը՝ British Fashion Award-ին։

Քրուզի ընկերներից մեկը նշել է, որ դերասանը հեռանկար է տեսնում Դոքերիի հետ հարաբերությունների մեջ, բայց նրանց սիրավեպը դեռ նոր է սկսվում, ուստի Քրուզը դեռ չի շտապում հանրայնացնել իրենց հարաբերությունները:

 

  • Կիսվել: