Տոկաևը Մատենդարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված հայտնի քանդակագործ էդուարդ Ղազարյանի «Տուն օդապարիկը» բրոնզե ձուլածո քանդակը
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ղազախստանի Հանրապետության Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն այցելել է Մաշտոցյան Մատենադարան, հայտնում են Մատենադարանից:
ՀՀ խորհրդարանի նախագահի, ԿԳՄՍ նախարարի և Մատենադարանի տնօրենի ուղեկցությամբ Ղազախստանի նախագահը շրջայց է կատարել թանգարանի ցուցասրահներում, ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգությանն ու նորաբաց օտարալեզու ձեռագրերի ցուցադրությանը:
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Մատենդարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված հայտնի քանդակագործ էդուարդ Ղազարյանի «Տուն օդապարիկը» բրոնզե ձուլածո քանդակը: Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը Ղազախստանի Նախագահին է նվիրել հայատառ ղփչաղերեն ձեռագրի նմանահանությունը՝ անգլերեն ներածությամբ եզակի հրատարակություն: