հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Տիգրանակերտի հնագիտական հանգրվանի գույքը տեղափոխվել է ապահով վայր. Համլետ Պետրոսյան

Տիգրանակերտի հնագիտական հանգրվանի գույքը տեղափոխվել է ապահով վայր. Համլետ Պետրոսյան

Տիգրանակերտի հնագիտական հանգրվանի գույքը տեղափոխվել է ապահով վայր։ Այս մասին գրում է Արցախի Տիգրանակերտի պեղումներն իրականացնող արշավախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը։

«Բարեկամներ, սիրով տեղեկացնում եմ, որ շնորհիվ մեր երկու քաջ աջակիցների, որոնց առջև գլուխս եմ խոնարհում, Տիգրանակերտի հնագիտական հանգրվանի գույքը տեղափոխվել է ապահով վայր: Պատերազմական այս ծանր պահին այդ գույքը հազիվ թե իրենից լուրջ նյութական արժեք է ներկայացնում: Բայց նույնիսկ վնասված` այն խորհրդանշում է Տիգրանակերտը, մեր մշակույթը: Հաղթելու ենք»,- ասվում է նրա գրառման մեջ։

Հիշեցնենք՝ օրեր առաջ պրոֆեսորը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Տիգրանակերտի հնագիտական ճամբարը։

  • Կիսվել: