Տիգրանակերտի արշավախմբի մի ջոկատը պեղեց շինարարության ժամանակ Մարտակերտի Րաֆֆու փողոցում բացված սալարկղային դամբարանը. Պետրոսյան (լուսանկարներ)
Այսօր՝ հուլսի 11-ին, Տիգրանակերտի արշավախմբի մի ջոկատը (Համլետ Պետրոսյան, Տատյանա Վարդանեսովա) պեղեց շինարարության ժամանակ Մարտակերտի Րաֆֆու փողոցում բացված սալարկղային դամբարանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հնագետ, Տիգրանակերտը պեղող արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը՝ լուսանկարներ հրապարակելով պեղման վայրից:
Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Վաղքրիստոնեական սալարկղային նորահայտ թաղում Մարտակերտում:
Արցախ-Ուտիքյան ատափաստանի Տիգրանակերտին հարող տարածքները խիստ առատ են վաղքրիստոնեական բնակատեղիներով և դամբարանադաշտերով: Հատկապես նշելի են սարկոֆագային և սալարկղային թաղումները:
Այսօր՝ հուլսիի 11-ին Տիգրանակերտի արշավախմբի մի ջոկատը (Համլետ Պետրոսյան, Տատյանա Վարդանեսովա) պեղեց շինարարության ժամանակ Մարտակերտի Րաֆֆու փողոցում բացված սալարկղային դամբարանը:
Կմախքը մշակելուց հետո այն կհանձնվի Մարտակերտի պատմա-երկրագիտական թանգարան, այդտեղ կտեղափոխվեն նաև թաղման սալերը՝ համալրելու թանգարանային ցուցադրությունը:
Հատուկ շնորհակակլություն պատմական միջավայրի պահպանության Մարտակերտի շրջանային ծառայության պետ Ավետիք Աղաբեկյանին և քաղաքաին իշխանություններին՝ աջակցության համար՛՛:



