երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տեղի ունեցավ Հովհաննես Չեքիջյանի 95-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն (լուսանկարներ)

Տեղի ունեցավ Հովհաննես Չեքիջյանի 95-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն (լուսանկարներ)

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի Օպերայի և բալետի ազգային թատրոնում տեղի է ունեցել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային հերոս, Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյանի 95-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն։

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, պաշտոնատար այլ անձինք, հոգևոր դասի ներկայացուցիչներ։

Ելույթ են ունեցել Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և անվանի մենակատարներ ու դիրիժորներ։

  • Կիսվել: