երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շնորհակալ ենք հայ երգարվեստում Ձեր ունեցած ներդրման համար. Տիգրան Ավինյանը՝ Հովհաննես Չեքիջյանին (լուսանկարներ)

Շնորհակալ ենք հայ երգարվեստում Ձեր ունեցած ներդրման համար. Տիգրան Ավինյանը՝ Հովհաննես Չեքիջյանին (լուսանկարներ)

Ներկա էի Հայաստանի ազգային հերոս, Երևանի պատվավոր քաղաքացի, մաեստրո Հովհաննես Չեքիջյանի 95-րդ հոբելյանի միջոցառմանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Սիրելի՛ մաեստրո, Ձեր ուժն ու եռանդն իսկապես նախանձելի են և օրինակելի:
Շնորհակալ ենք հայ երգարվեստում Ձեր ունեցած ներդրման համար, լիահույս եմ, որ «Արգիշտի առաջին» հուշամեդալն իր ուրույն տեղը կգտնի ձեր մյուս մեդալների և մրցանակների շարքում»,-նշել է նա:

  • Կիսվել: