երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թբիլիսիում կազմակերպվել է Հայոց ցեղասպանության թեմայով ցուցահանդես

Թբիլիսիում կազմակերպվել է Հայոց ցեղասպանության թեմայով ցուցահանդես

Ապրիլի 5-ին, Թբիլիսիի Ռիղե այգում մեկնարկել է ցուցահանդեսների շարք` «Հայոց մեծ եղեռն և մշակութային ցեղասպանություն» թեմայով, որն իրականացնում է Վրաստանի հայ համայնքի, Վրաստանի հայ ուսանողական միության և Վրաստանի երիտասարդական միության աջակցությամբ:

Jnews-ի հաղորդմամբ, ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել են ցեղասպանության թեմայով նկարներ և դրանք նկարագրող գրություններ, ինչպես նաև արխիվային լուսանկարներ, ներկաներին բաժանվել են նաև տեղեկատվական բուկլետներ: Մարդիկ մոտեցել և ուսումնասիրել են նկարները, կարդացել գրությունները և ծանոթացել պատմության հետ:

Ներկաների խոսքով, ցուցահանդեսը շատ տպավորիչ էր և տեղեկատվական, որն իր մեջ պարունակում էր բավականաչափ ինֆորմացիա անծանոթ մարդկանց հայի պատմության ցավոտ էջերի մասին:

Նշվում է, որ ցուցահանդեսը նախատեսված էր իրականացնել Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց, սակայն կազմակերպիչների փոխանցած տեղեկության համաձայն՝ տարածքում սպասվող այլ միջոցառումների պատճառով իրավապահների խնդրանքով, այն տեղափոխվել է Ռիղեի այգի։

  • Կիսվել: