ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Տավուշ ամրոցի տարածքում պեղումներ են իրականացվում

Տավուշ ամրոցի տարածքում պեղումներ են իրականացվում

Տավուշ ամրոցի տարածքում պեղումներ են իրականացվում. հնագետները վստահ են, որ բացառիկ գտածոներ են հայտնաբերվելու: Այս մասին տեղեկանում ենք Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

՛՛Տավուշի մարզի զբոսաշրջային մեծ ներուժ և պատմական մեծ արժեք ունեցող Տավուշ ամրոցի տարածքում իրականացվող հնագիտական աշխատանքները խոստանում են ամրոցին նոր արժեք ու նշանակություն տալ:

Արդեն մեկ շաբաթ է, ինչ հնագետներն աշխատում են այս տարածքում, այս տարվա մեջ ևս երկու ամիս կլինեն այստեղ:

Կարճ ժամանակում արդեն մի քանի արժեքավոր գտածոներ են հայտնաբերել, վստահ են, որ հետագայում զարմացնելու ավելի մեծ առիթներ կունենան՝ Տավուշ ամրոցը դարձնելով զբոսաշրջային նոր բացառիկ վայր՛՛,-նշված է հաղորդագրության մեջ::

  • Կիսվել: