ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սուրբ Թադեի վանքում կայացել է ամենամյա պատարագի արարողությունը

Սուրբ Թադեի վանքում կայացել է ամենամյա պատարագի արարողությունը

Իրանի Չալդրանի Ղարաքիլիսա գիւղում գտնվող Սուրբ Թադեի վանքում, աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հայերի մսնակցությամբ և առողջապահական արձանագրությունների պահպանմամբ, կայացել է ամենամյա պատարագի արարողութունը, գրում է parstoday.com-ը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ Խրիգոր եպիսկոպոս Չիֆթչյանը արարողության ժամանակ ասել է. «Իսլամական Իրանում այս արարողության անցկացումը քրիստոնյաների և մուսուլմանների եղբայրության, միասնության և սրտակցության ապացույցն է»:

Թեմական խորհրդի պատասխանատուներից Գագիկ Ջորջյանն այս կապակցությամբ ասել է. «Այս արարողությունը շարունակվում է 1954 թվականից մինչև այսօր»:

Գագիկ Ջորջյանը հավելել է. «Պատարագին ամսնակցած հայերը մոմեր են վառել, կատարել Տերունական աղոթքը և կրոնական այլ ծսեր»:

Ամեն տարի Իրանում հայերի կրոնական ծիսակատարության անցկացումը վկայում է, որ երկրում կրոնական և էթնիկ խմբերն ապրում են խաղաղության օայմաններում և ներկայացնում է իրանցիների բարեկամական վերաբերմունքը նրանց նկատմամբ:

Սուրբ Թադեի ուխտագնացությանն ամեն տարի մասնակցում են ինչպես իրանահայերն այնպես էլ աշխարհի այլ երկրներից, այդ թվում ՝ Հայաստանից, Սիրիայից, Լիբանանից, Նիդեռլանդներից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Գերմանիայից, Կանադայից և այլ երկրների ժամանած հայերը:

Ս Թադեոս (Թադե) Առաքեալի վանքը քրիստոնեական աշխարհի ամենահին եկեղեցին է և թվագրվում է մեր թվարկության յոթերորդ դարով: Այն կառուցվել է Չալդրանից 20 կմ հյուսիս-արևելք՝ Հիսուս Քրիստոսի Առաքյալ Թադեոսի գերեզմանի վրա:

 

  • Կիսվել: