կիրակի, ապրիլ 20
20 / 4 / 2025
Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնին «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի մուտքն անվճար կլինի

Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնին «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի մուտքն անվճար կլինի

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այս տարի Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը (խաղողօրհնեք) նշում է օգոստոսի 18-ին։

ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը տոնի կապակցությամբ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի մուտքը ՀՀ քաղաքացիների համար սահմանել է անվճար։

Սուրբ Պատարագի ավարտից հետո՝ ժամը 11:30-ին «Տոնացույց» ժողովրդական թատրոնի և «Ուջան-Կարոտ» ազգային ավանդական երգի-պարի համույթի մասնակցությամբ տեղի կունենա տոնախմբում։

Ներկաներին կբաժանվի օրհնված խաղող և կաթնահունց գաթաներ։

Երեկոյան ժամերգությունից հետո՝ ժամը 17:00-ին, եկեղեցու սպասավորներ ներկաներին կբաժանեն օրհնված խաղող, կաթնահունց գաթաներ։

  • Կիսվել: