հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սուրբ Գրիգոր Նարեկացու տոնին նվիրված Սուրբ պատարագ եւ համամիութենական աղոթք՝ Վատիկանում

Սուրբ Գրիգոր Նարեկացու տոնին նվիրված Սուրբ պատարագ եւ համամիութենական աղոթք՝ Վատիկանում

Վատիկանի Սուրբ Գրիգոր Նարեկացու ծիսական տոնի առաջին հիշատակության առթիվ Վատիկանի Սուրբ Պետրոսի Մայր տաճարում մատուցվել է Սուրբ Պատարագ, տեղեկացնում է Վատիկանի ռադիոն:

Նշվում է, որ փետրվարի 27-ը՝ Սուրբ Գրիգոր Նարեկացու օրը, խորհդանշական է դարձել ոչ միայն հայերի, այլև ողջ կաթոլիկ աշխարհի համար։

Ն․Ս․ Ֆրանցիսկոսի հրամանագրով Հռոմեական գլխավոր օրացույցում փետրվարի 27-ը նշվում է որպես Տիեզերական եկեղեցու վարդապետ Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օր։

Այն ներառվել է աշխարհով մեկ սփռված կաթոլիկ եկեղեցիների տոնացույցերում, նորացվել են պատարագի գրքերը և ժամերգության տեքստերը։

Դեռևս 2015թ. փետրվարի 23-ին Հռոմի Պապը հայ միջնադարյան հոգևորական, աստվածաբան, բանաստեղծ Սուրբ Գրիգոր Նարեկացուն շնորհել էր «Տիեզերական եկեղեցու վարդապետ» տիտղոսը:

Ֆրանցիսկոս Պապն այդպիսով հաստատել է Սուրբ Աթոռի Սրբերի հարցերով միաբանության ընդունած որոշումը, ըստ որի Նարեկացին արժանի էր ճանաչվել եկեղեցական մեծագույն պարգևին:

 

  • Կիսվել: