ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ստամբուլում բացվել է Կոմիտասի հուշարձանը

Ստամբուլում բացվել է Կոմիտասի հուշարձանը

Պոլսո հայոց պատրիարքարանի բակում տեղադրվել է հայ մեծ երաժիշտ, մանկավարժ և խմբավար Կոմիտասի հուշարձանը: Այս մասին հայտնում է  arevelk.am կայքը։ 

Հուշարձանի բացումը կատարվել է պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հովանու ներքո, իսկ հովանավորն է Սարգիս Գյուլեկեչը: Կոմիտասի հուշարձանի հեղինակը պոլսահայ քանդակագործ Էրոլ Սարաֆյանն է։ Նա հուշարձանի բացմանը խոսել է Կոմիտասի դերի և իր կատարած աշխատանքի մասին։

Նշենք, որ իր կյանքի որոշ շրջան Կոմիտասը գործել է Պոլսում, ստեղծել «Գուսան» հանրահայտ երգչախումբը, որը մեծ դեր ունեցել պոլսահայության կյանքում:

  • Կիսվել: