շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սիվրիհիսար գյուղի հայկական հնամենի եկեղեցին ենթարկվում է գանձ որոնողների ավերածություններին (լուսանկարներ)

Սիվրիհիսար գյուղի հայկական հնամենի եկեղեցին ենթարկվում է գանձ որոնողների ավերածություններին (լուսանկարներ)

Աքսարայ նահանգի Գյուզելյուրթ գավառի Սիվրիհիսար գյուղում գտնվող և ենթադրաբար 5-րդ կամ 6-րդ դարում կառուցված հնամյա հայկական եկեղեցին, որը ներկայում կրում է Քըզըլ անունը, շարունակաբար ենթարկվում է գանձագողերի ավերումներին։

Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է թուրքական «Հյուրիեթ»-ը։

Աղբյուրը փոխանցում է, որ տեղեկությունների համաձայն՝ եկեղեցին կառուցվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հիմնադիր Գրիգոր Լուսավորչի անունով։

Եկեղեցին Հուշարձանների պահպանության համաշխարհային հիմնադրամի կողմից ներառվել է «Աշխարհում ամենամեծ վտանգի տակ գտնվող 100 պատմական հուշարձանների ցանկում»։

Թուրքական աղբյուրն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ չնայած եղանակային անբերանպաստ պայմաններին՝ այս կառույցը կարողացել է պահպանել իր հիմնական տեսքը։ Սույն հայկական հուշարձանը Կապադովկիայի (Գամիրք) շրջանում կանգուն մնալ հաջողած միակ բազմանկյուն գմբեթավոր եկեղեցին է։ Սակայն այն դարձել է գանձ որոնողների հանդիպման վայր, ովքեր մինչև իսկ ներկերով գրություններ են թողել եկեղեցու պատերին։

  • Կիսվել: