ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սիդնեյի կինոփառատոնը կանցկացվի առցանց

Սիդնեյի կինոփառատոնը կանցկացվի առցանց

Սիդնեյի կինափոռատոնի կազմակերպիչները հայտարարել են, որ այս  տարի այն կանցկացվի առ-ցանց ռեժիմով: Այս որոշման ընդունումը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով, տեղեկացնում է tvkultura.ru-ին:

Նշվում է, որ կինոփառատոնի ծրագրում համաշխարհային պրեմիերաներ են ավստրալիացի վավերագրողներից ու եվրոպական ֆիլմեր։ Առցանց  հանձնվելու են նաև մրցանակները լավագույն վավերագրական ֆիլմ, լավագույն  կարճամետրաժ և լավագույն եվրոպական  կինո անվանակարգերում, որոնք նկարահանված  են կանանց կողմից։

Փառատոնը կայանալու է հունիսի 10-21-ը։ Սպասվում է, որ ավստրալիական կինոփառատոնի տեխնիկական յուրահատկությունների մասին կազմակերպիչները կպատմեն մայիսի վերջին։

Հիշեցնենք, որ արդեն մի շարք միջազգային կինոփառատոներ չեղարկվել կամ հետաձգվել են նույն՝ կորոնավիրուսի պատճառով։ Շատ փառատոներ չեն ցանկացել դիտումները  կազմակերպել առ-ցանց։ Երևանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը նույնպես հետաձգվել է. այն այս տարի չի կայանա հուլիսին, ինչպես որ եղել է ստեղծման պահից, այլ կկայանա նոյեմբերին։

  • Կիսվել: