հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Շրջանառության մեջ ենք դրել «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի նախագիծը. Հայրապետյան

Շրջանառության մեջ ենք դրել «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի նախագիծը. Հայրապետյան

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ հայտնել է, որ մեկ և կես տարվա օրենսդիր գործունեության ընթացքում իր գործընկերների և իր կողմից երկրորդ մայր օրենքն է ներկայացվում։

«Ուրախ եմ հայտնելու, որ ԱԺ պատգամավորներ Աննա Կոստանյանի, Վահագն Թևոսյանի, Արթուր Մանուկյանի և Արման Եղոյանի հետ միասին շրջանառության մեջ ենք դրել «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Մանրամասները՝ ավելի ուշ»,- գրել է Հայրապետյանը:

 

  • Կիսվել: