երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Շվիդկոյը պատմել է Երեւանում կինեմատոգրաֆիական քոլեջ հիմնելու շուրջ բանակցությունների պլանների մասին

Շվիդկոյը պատմել է Երեւանում կինեմատոգրաֆիական քոլեջ հիմնելու շուրջ բանակցությունների պլանների մասին

Ռուսաստանի եւ Հայաստանի մշակութային փոխգործակցության անհրաժեշտությունը բավականին մեծ է, դա հատկապես դրսեւորվում է կինոգործիչների կադրային պատրաստվածությամբ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը: Առաջիկայում բանակցություններ պետք է սկսվեն Հայաստանում միջին օղակի կինոգործիչներ պատրաստող քոլեջ հիմնելու շուրջ:

՛՛Կինոգործիչների գործընկերներն ասում են, որ մեծ է միջին օղակի մասնագետների կարիքը: Նրանք լուսավորիչներ են, դիմահարդարներ, ռեժիսորների օգնականներ։ Ես կարծում եմ, որ շուտով բանակցություններ կսկսվեն ՎԳԻԿ-ի հետ՝ Երեւանում քոլեջ հիմնելու մասին, նախնական առումով դրանք արդեն կայացել են: Կպատրաստվեն հենց միջին օղակի մասնագետներ, որոնք պետք են ե՛ւ թատրոնում, ե՛ւ կինեմատոգրաֆում։ Միանգամայն ակնհայտ է, որ այս ուղղությամբ պետք է ակտիվացնել միջդպրոցական փոխանակումները։ Պրակտիկայի, ուսանողական փոխանակումների նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է՛՛,-ասել է Շվիդկոյը:

Նրա խոսքով՝ մշակույթի և արվեստի ոլորտում կա խորը ըմբռնում, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն առանձնահատուկ իմաստ ունեն: ՛՛Ե՛վ մեր նախկին փորձի շնորհիվ, ե՛ւ այն պատճառով, որ ռուսական շուկան նախկինի պես գրավիչ է մեր հայ գործընկերների համար՛՛,-նշել է Շվիդկոյը:

Նա հավելել է, որ կան որոշ խնդիրներ, որոնք կապված են, մասնավորապես, գրականության ռուսերեն և հայերեն թարգմանության դժվարությունների հետ:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արիկ Հարությունյանի և արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի հետ հանդիպումից առաջ Շվիդկոյը նշել է գործընկերների՝ մշակութային փոխանակումների նկատմամբ մեծ հետաքրքրվածությունը:

՛՛Մենք բավական մակերեսորեն գիտենք հայ ժամանակակից գրականությունը։ Նաև հայերը բավականաչափ լավ չգիտեն, թե ինչ է կատարվում ռուսական մշակույթում։ Կարծում եմ, որ նման իրավիճակ է նաև կինոյի հետ կապված։ Բայց միմյանց նկատմամբ հետաքրքրությունը մեծ է ակտիվ համագործակցության ցանկության մեջ՛՛,-ասել է նա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: