շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Հայաստանի ճարտարապետություն. Կապի տուն» թեմային

Շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Հայաստանի ճարտարապետություն. Կապի տուն» թեմային

2023 թվականի հուլիսի 10-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Հայաստանի ճարտարապետություն. Կապի տուն» թեմային:

380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի աջ հատվածում պատկերված է Հայաստանի Հանրապետության Կապի տան շենքը (1956թ.)՝ ներկայիս Փոստի շենքը: Նամականիշի ձախ հատվածում պատկերված է 1935 թվականին կառուցված Կապի տան շենքը, իսկ ձախ անկյունում՝ դրա հատակագիծը:

Նամականիշի վրա նաև պատկերված է «ԿԱՊԻ ՏՈՒՆ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Թողարկման օրը` 10 հուլիսի 2023թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 60,0 x 30,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 8 հ.
Տպաքանակը՝ 10 000 հ.

  • Կիսվել: