հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
 Սերբիայի նախագահը ռուսերենով առողջություն է մաղթել կորոնավիրուսով վարակված Միշուստինին

Սերբիայի նախագահը ռուսերենով առողջություն է մաղթել կորոնավիրուսով վարակված Միշուստինին

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ռուսերենով և սերբերենով շուտափույթ ապաքինում է մաղթել կորոնավիրուսով վարակված՝ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինին: Նա համապատասխան գրառումն արել է իր թվիթերյան էջում:

Վուչիչը գրել է. «Հարգելի Միխայիլ Միշուստին, մաղթում եմ Ձեզ շուտափույթ ապաքինում: Համոզված եմ, որ Ձեր կենսական էներգիան, ուժն ու լավատեսությունն ավելի ուժեղ կլինեն, քան հիվանդությունը»:

  • Կիսվել: