ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սաղմոսավանքի բակում տեղի կունենա «Ճախրուկ» ամենամյա միջազգային փառատոնը

Սաղմոսավանքի բակում տեղի կունենա «Ճախրուկ» ամենամյա միջազգային փառատոնը

Սեպտեմբերի 4-ին, ժամը 19:30-ին Արագածոտնի մարզի Սաղմոսավանքի բակում տեղի է ունենալու հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային փառատոնը:

Փառատոնի հիմնադիրներն են Աննա եւ Անահիտ Մխիթարյանները, կազմակերպիչը «Ճախրուկ» մշակութային ՀԿ-ն, գործընկերները՝ Խարբերդի մասնագիտացված մանկատունը եւ «ARMNOUVO» հիմնադրամը:

Փառատոնի ուղերձն է ՝ «Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք»։

Փառատոնի հատուկ հյուրն է Արտո Թունջբոյաջյանը, «Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք» ներկայացման բեմադրիչ-ռեժիսորը՝ Պյոտր Նեմոյը, երաժշտությունը՝ Աննա եւ Անահիտ Մխիթարյանների:

Փառատոնն առաջին անգամ անց է կացվել 2021թ. հուլիսի 25-ին Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում։

  • Կիսվել: