շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ռուս նկարիչը վրձնի փոխարեն մերկ կանանցով է նկարում

Ռուս նկարիչը վրձնի փոխարեն մերկ կանանցով է նկարում

Կազանցի նկարիչ Ալբերտ Զակիրովը իր կտավները ստեղծում է բավականին տարօրինակ ձևով։ Աշխատանքի ժամանակ նա վրձին ընդհանրապես չի օգտագործում։ Նկարչական գլուխգործոցներ ստեղծելիս նրան օգնում են ամբողջովին մերկ կանացի մարմինները, գրում է kazan.kp.ru-ն:

Մի քանի տարի է՝ ինչ նա հրաժարվել է վրձիններից։ Նրա խոսքով՝ նկարելու այս տարօրինակ մեթոդը շատ պատահական և անսպասելի է առաջացել։

Զակիրովը պատմում է, որ մի անգամ իր արվեստանոց էր հրավիրել մի բնորդուհու, աակայն պարզվել է, որ նկարելու համար վրձիններ չունի։ Ստիպված կտավը սկսել է գունավորել իր ձեռքերով, իսկ հետո կտավը ներկելու գործին միացել է նաև մերկ բնորդուհին, և այդպես ստեղծվել է նրա առաջին գլուխգործոցը։

Նկարչի կտավների արժեքը տատանվում է 500-ից 5000 եվրոյի սահմաններում։

  • Կիսվել: