ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռեմի Փանոսյան ջազ տրիոյի սպասված համերգը Երևանում

Ռեմի Փանոսյան ջազ տրիոյի սպասված համերգը Երևանում

Ջազի հայկական ասոցիացիան Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հետ համատեղ ներկայացնում է Ռեմի Փանոսյան ջազ տրիոյի համերգը:
Ռեմի Փանոսյան ջազ տրիոն հիմնադրվել է 2009 թվականին Ֆրանսիայում և հասցրել է 500-ից ավել համերգներով հանդես գալ շուրջ 40 երկրում։

Խմբին աննախադեպ հաջողություն բերեց, հատկապես, տրիոյի 10-ամյակին նվիրված հոբելյանական 5-րդ ալբոմը ("In Odd We Trust")։ Այն ներառված է մի շարք նշանավոր ռադիոալիքների ալբոմների ցանկում և երկար ժամանակ առաջնորդում էր Deezer, Spotify և այլ հարթակների երաժշտացանկերը։

  • Կիսվել: