չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Փորձագետները նշել են Մունկի «Ճիչը» կտավի գունափոխվելու պատճառը

Փորձագետները նշել են Մունկի «Ճիչը» կտավի գունափոխվելու պատճառը

Մունկի՝ Օսլոյում գտնվող թանգարանի մասնագետները պարզել են, թե ինչու է փոխվում հանրահայտ «Ճիչը» կտավի գույնը, տեղեկացնում է kulturomania.ru-ն:

Նշվում է, որ 1910 թվականի կտավի կտորները նախկինում նարնջադեղնավուն էին, հիմա փղոսկրի գույն են ստացել: Փորձագետները ներկի նմուշների անալիզ են արել և պարզել, որ նորվեգացի նկարիչ-էքսպրեսիոնիստ Էդվարդ Մունկի կտավի մակերեսին նանոբյուրեղներ են աճում, ինչի պատճառով էլ գունատվում են բերանի կենտրոնի, երկնքի ու ջրի շրջակա հատվածները:

Գիտնականները մանրադիտակով նկատել են ստալագմիտների նմանվող ինչ-որ բան, որը ծածկում է նկարի մակերևույթը:

  • Կիսվել: