ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մունկի «Ճիչ»-ն այցելուների շնչառությունից խամրում է

Մունկի «Ճիչ»-ն այցելուների շնչառությունից խամրում է

Միջազգային փորձագետների խումբը պարզել է, որ Էդվարդ Մունկի «Ճիչ» (1910 թ., Օսլո, Մունկի թանգարան) նկարի վիճակի վատացման պատճառը դիտողների շնչառությունն է, գրում է artguide.com-ը:

Ինչպես նշվում է՝ հետազոտողները պարզել են, որ կադմիումային դեղին ներկով տուփի մեջ, որն օգտագործել է Մունկը, խառնված են եղել նաև քլորիդներ: Այդպիսի ներկը կարող է գունազրկվել ու թափվել անգամ ցածր խոնավության դեպքում: Մեծաթիվ այցելուների շնչառությունը բերել է նրան, որ ներկը խամրել է։

Հաղորդվում է նաև, որ նկարի հետագա քայքայումը կանխելու համար Օսլոյի Մունկի թանգարանը պետք է ձեռնարկի շրջակա միջավայրի վերահսկողության լրացուցիչ միջոցառումներ. կամ պետք է ուշադիր վերահսկել թանգարանում առկա հարաբերական խոնավությունը, կամ այցելուներին «առանձնացնի» նկարից, որպեսզի մարդկանց շնչառությունը չհասնի նկարի մակերեսին։

  • Կիսվել: