շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պատահաբար հայտնաբերվել է Հյուգոյի բանաստեղծության ձեռագիր տարբերակը (տեսանյութ)

Պատահաբար հայտնաբերվել է Հյուգոյի բանաստեղծության ձեռագիր տարբերակը (տեսանյութ)

Վիկտոր Հյուգոյի գրած բանաստեղծությունը` ձեռագրով,  պատահաբար հայտնաբերվել է Ֆրանսիայի արևելքում գրողի անունը կրող քոլեջում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով  Le Figaro-ին:

Ուսումնական հաստատության տնօրեն Ժան-Ժակ Ֆիտոն ասել է, որ իրենք ցանկանում էին կարգավորել արխիվը,  այդ ժամանակ էլ հաստատության աշխատակիցները պահարաններից մեկում հայտնաբերել են Վիկտոր Հյուգոյի ստորագրությամբ «բոլորի կողմից մոռացված» արժեքավոր ձեռագիրը:

Նա նաև նշել է, որ դա տեղի է ունեցել Ամանորի նախօրեին տեղի ունեցած մաքրության ժամանակ:

Ձեռագիրը մոտ 150 տարեկան է, բայց շատ լավ պահպանված է: Հայտնաբերելուց հետո այն տեղադրվել է ապակու տակ, և այժմ այն զարդարում է տնօրենի աշխատասենյակի պատերից մեկը:

Բանաստեղծությունը կոչվում է «Թշվառ երեխաներ»: Քոլեջը երկու քառյակից բաղկացած թանկարժեք տեքստը ձեռք է բերել 1951 թվականին:

  • Կիսվել: