ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Ոսկե ծիրան»-ի շրջանակում անցկացվեց «Փոխկախվածություն» ֆիլմի երևանյան պրեմիերան

«Ոսկե ծիրան»-ի շրջանակում անցկացվեց «Փոխկախվածություն» ֆիլմի երևանյան պրեմիերան

Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում նոյեմբերի 17-ին անցկացվեց «Փոխկախվածություն» ֆիլմի երևանյան պրեմիերան։ Տասնմեկ կարճ ֆիլմից բաղկացած այս նախագիծը, որի սկիզբը դրվել է 2018-ին, խելամիտ ու ստեղծարար ոգով քննում է մարդ-բնություն փոխադարձ կապը: Հնարավոր լուծումներ հուշելով՝ միջազգայնորեն ճանաչված տասնմեկ ռեժիսորների պատկերած առանցքային պատմություններն արտացոլում են մարդկության ու բնական միջավայրի փոխհարաբերությունները, որոնք բարդանում են բազմաթիվ մակարդակներում ու մասշտաբներում դիտվող կլիմայական փոփոխություններով: 

Կինոնկարի ռեժիսորներն են Ֆաուզի Բենսայդին(Մարոկկո), Ասա Հյորլեյ ֆսդոթիրը (Իսլանդիա),Սալոմե Լամասը (Պորտուգալիա), Բեթինա Օբերլին (Շվեյցարիա), Շահրբանու Սադաթը (Աֆղանստան), ՄահամաթՍալեհ Հարունը (Չադ), Լեոն Վանը (Չինաստան), Նիլա Մադհաբ Պանդան (Հնդկաստան), Դանիելա Թոմասը (Բրազիլիա), Սիլվիո Սոլդինին (Իտալիա), Քարին Ուիլյամսը (Նոր Զելանդիա

Կարճամետրաժ կինոնկարներից յուրաքանչյուրն անդրադարձ է կատարում այս կամ այն երկրում կլիմայական փոփոխություններին առնչվող խնդրին։

«Փոխկախվածություն» ֆիլմը ART for The Worldproduction-ի կինոնկարն է, այն արտադրվել է Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի, Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության և Միլանի քաղաքապետարանի աջակցությամբ։

«Փոխկախվածություն» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Հռոմի միջազգային կինոփառատոնի շրջանակում 2019 թվականի հոկտեմբերին։ Ֆիլմի դիստրիբյուցիայով այժմ զբաղվում է Եվրոպական հեռարձակողների միությունը։

 ART for The World-ը ոչ պետական կազմակերպություն է, որը համագործակցում է UNDPI-ի հետ, և այն հիմնադրվել է Ադելինա  ֆոն Ֆյուրստենբերգի կողմից։ Գործունեություն է ծավալում Ժնևում և Իտալիայում և աշխարհի տարբեր երկրներում ունի համագործակիցներ ու գործընկերներ։

 «Փոխկախվածություն» ֆիլմի երևանյան պրեմիերան տեղի է ունենում «Ոսկե ծիրան»-ի և ART for The World-ի համագործակցության շնորհիվ՝ ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանության բացառիկ աջակցությամբ։

  • Կիսվել: