շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայտնի են 17-րդ «Ոսկե ծիրանի» մրցանակակիր ֆիլմերը

Հայտնի են 17-րդ «Ոսկե ծիրանի» մրցանակակիր ֆիլմերը

Հայտնի են Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը: Փառատոնային ժյուրիի կազմը, որը գլխավորում էր ֆիլիպինցի ճանաչված ռեժիսոր Լավ Դիասը, ընտրել է ոսկե, արծաթե ծիրանների և հատուկ հիշատակման հաղթող լիամետրաժ ֆիլմերը։
 
Ռեժիսոր Կատարինա Վաշկոնսելուշի «Թռչունների կերպարանափոխությունը» արժանացել է «Ոսկե ծիրանի» գլխավոր մրցանակին, իսկ ռեժիսոր Փեմա Ցեդենի «Փուչիկը» ստացել «Արծաթե ծիրան»։ Ռեժիսոր Յուլյա Վիշնևեցի «Կատյան և Վասյան դպրոց են գնում» կինոնկարն էլ արժանացել է հատուկ հիշատակման։
 
Հավելենք, որ բացի Վենետիկի կինոփառատոնի մրցանակակիր ռեժիսոր Լավ Դիասից, փառատոնային ժյուրիի կազմում էին հայտնի կինոգործիչներ Ռադու Ժուդեն (Ռումինիա), Հայկ Կիրակոսյանը (Հայաստան/Թուրքիա), Ֆրանսուա Դ’Արտըմարը (Ֆրանսիա):

  • Կիսվել: