ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ոսկե մեդալով եմ պարգևատրել տեխնիկական գիտությունների թեկնածու Ժորա Աչոյանին. Հովհաննես Հովհանիսյան

Ոսկե մեդալով եմ պարգևատրել տեխնիկական գիտությունների թեկնածու Ժորա Աչոյանին. Հովհաննես Հովհանիսյան

Մեծ է պարոն Աչոյանի ներդրումը մեր երկրի համար առաջնային ուղղություններից մեկի՝ մելիորատիվ ջրաերկրաբանության զարգացման և մասնագետների պատրաստման գործում: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը.

«Համալսարանական երկարատև բեղմնավոր գործունեության համար և ծննդյան 80-ամյակի կապակցությամբ այսօր ԵՊՀ ոսկե մեդալով եմ պարգևատրել ԵՊՀ ջրաերկրաբանության և ճարտարագիտական երկրաբանության ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու Ժորա Աչոյանին:

Մեծ է պարոն Աչոյանի ներդրումը մեր երկրի համար առաջնային ուղղություններից մեկի՝ մելիորատիվ ջրաերկրաբանության զարգացման և մասնագետների պատրաստման գործում:

Գիտամանկավարժական արդյունավետ գործունեությունից զատ՝ սիրված դասախոսն իր նվիրական մասնակցությունն է ունեցել նաև Հայաստանում ջրամբարների կառուցման գործում

Պարո՛ն Աչոյան, մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ և մաղթում քաջառողջություն։ Շարունակեք նույն եռանդով և ավյունով իրականացնել Ձեր գործունեությունը` ի բարօրություն մեր բուհի և երկրի»։

  • Կիսվել: