շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Օսկարի» մրցանակաբաշխությունը հետաձգվել է

«Օսկարի» մրցանակաբաշխությունը հետաձգվել է

Կինոաշխարհի հեղինակավոր «Օսկար» մրցանակաբաշխության 93-րդ արարողությունը հետաձգվել է՝ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված։

Այն տեղի կունենա 2021-ի ապրիլի 25-ին եւ ոչ թե փետրվար ամսին, ինչպես սովորաբար լինում է։ Այս մասին կինոակադեմիան գրառում է հրապարակել «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում:

«Դա ճշմարիտ է: Հաջորդ տարի՝ 2021-ին,  «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 25-ին»,-ասվում է հաղորդագրությունում:

Առայժմ հայտնի չէ նաեւ, թե այն տեղի կունենա սովորականի նման, թե՞ առցանց տարբերակով։

  • Կիսվել: