ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ոչ ֆորմալ կրթության ճանաչումն օրակարգային է դառնում. Ժաննա Անդրեասյան

Ոչ ֆորմալ կրթության ճանաչումն օրակարգային է դառնում. Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում խոսեց «Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխությունների ու ոչ ֆորմալ կրթության մասին:

«Ուսուցիչներին նախորդ տարվանից սկսած հնարավորություն ենք տվել ինքնուրույն հավաքել կրեդիտներ: Դա նշանակում է, որ իրենք կարող են մասնակցել տարբեր դասընթացների, ներկայացնել վկայականները և արդեն հավաքած կրեդիտներով ատեստավորվել, ինչը նրանց նաև խրախուսում է՝ ներկայացնելով, որ դրանք ուղղակի դասընթացներ չեն, որոնց մասնակցում են, այլև պետության կողմից սահմանված պահանջն են դրանով իսկ կատարում»,- ասաց  Անդրեասյանը:

Նա ավելացրեց, որ ընդհանուր առմամբ ոչ ֆորմալ կրթության ճանաչումն օրակարգային է դառնում:

«Ընդհանուր առմամբ աշխարհի բոլոր երկրներն անցնում են ոչ ֆորմալ կրթության: Այս տրամաբանությունը նույնն է, ինչ մենք դրել ենք հանրակրթության նոր պետական չափորոշչում, որում ասել ենք, որ կարևոր է ոչ միայն գիտելիքը, այլև արժեքը, հմտությունը, հմտությունը:

Սա նշանակում է, որ մարդը սովորում է իր ամբողջ կյանքի ընթացքում ու սովորում տարբեր իրավիճակներում, բոլորովին պարտադիր չէ, որ դա լինի ֆորմալ ուսումնական հաստատություն: Այո՛, պետությունը պետք է ունենա ընթացակարգեր, որպեսզի ճանաչի մարդու կարողությունները, գիտելիքները, հմտությունները և հնարավորություն տա նրան դրանք կիրառել՝ ի նպաստ երկրի զարգացման»,- ասաց Անդրեասյանը:

  • Կիսվել: