հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Ռուսաստանը իրավունք չունեն Թուրքիային ինչ-որ բան ասելու. Չավուշօղլու

Ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Ռուսաստանը իրավունք չունեն Թուրքիային ինչ-որ բան ասելու. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի զինված ուժերի ծրագրած հակաահաբեկչական գործողությանը և դրա վերաբերյալ Ռուսաստանի առարկություններին: Այս առնչությամբ նա ասել է. ՛՛Թուրքիան ինքն է լուծում սիրիական տարածքից բխող խնդիրները։ Եթե վտանգ լինի, մեր երկիրը չի նայի ուրիշներին ու կվերացնի խնդիրը՛՛,-տեղեկացնում է Anadolu-ն։

Չավուշօղլուն ասել է, որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Ռուսաստանը իրավունք չունեն Թուրքիային ինչ-որ բան ասելու:

՛՛Այնպես չէ, որ Ռուսաստանի յուրաքանչյուր քայլ գոհացնում է Թուրքիային։ Սիրիայի հարցում մեր դիրքորոշումը չափազանց թափանցիկ է՛՛,-նշել է նա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը դիմել էր Թուրքիային՝ խնդրելով հրաժարվել Սիրիայի հյուսիսում հատուկ ռազմական գործողություն իրականացնելուց: Այս մասին հայտարարել էր Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը։

  • Կիսվել: