ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Նունե Եսայանը նոր տեսահոլովակ է ներկայացրել հանրությանը

Նունե Եսայանը նոր տեսահոլովակ է ներկայացրել հանրությանը

 ՀՀ վաստակավոր արտիստուհի Նունե Եսայանը հանրությանն է ներկայացրել «Երբ հոգիս է երգում» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որն արդեն համացանցում է:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի երաժշտության հեղինակն Արթուր Գրիգորյանն է, խոսք՝ Ավետ Բարսեղյանի: Հոլավակի ռեժիսորները Ֆրիդա Յորքն ու Արման Գևորգյանն են, օպերատորն  է Արտյոմ Աբովյանը:

 

Նունե Եսայանը 1988 թվականին ընդունվել է Երևանի ջազային և էստրադային արվեստի պետական քոլեջ: 1990 թվականին ավարտելով քոլեջը՝ ընդունվել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախումբ՝ որպես մեներգչուհի: Մասնակցել է բազմաթիվ տեղական և միջազգային մրցույթների ու արժանացել պատվավոր մրցանակների։

Թողարկել է ավելի քան տասը ձայնասկավառակ, նկարահանել բազմաթիվ տեսահոլովակներ։ Մենահամերգներով հանդես է եկել Հայաստանում և արտասահմանյան մի շարք երկրներում։ Երգացանկում գերակշռում են ժողովրդական երգերը:

  • Կիսվել: