ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մուլտիմեդիա տեխնոլոգիաների կիրառումը՝ Ծաղկաձորում գտնվող Օրբելի եղբայրների տուն-թանգարանում (լուսանկարներ)

Մուլտիմեդիա տեխնոլոգիաների կիրառումը՝ Ծաղկաձորում գտնվող Օրբելի եղբայրների տուն-թանգարանում (լուսանկարներ)

ՀՀ  ԿԳՄՍ ախարարության «Աջակցություն մշակութային կրթության ծրագրերին ու միջոցառումներին» դրամաշնորհային ծրագրով Ծաղկաձորում գտնվող Օրբելի եղբայրների տուն-թանգարանը ստեղծել է «Փոքրիկ Շլիման» խորագիրը կրող ինտերակտիվ, ինտելեկտուալ կրթական ծրագիրը, որը հիանալի նվեր է դպրոցականների համար:
 
՛՛Ցուցադրությունն այցելուների համար հետաքրքիր ու մատչելի դարձնելու նպատակով նոր մեթոդների և մատուցումների միջոցով ներկայացվում է ակադեմիկոս Հովսեփ Օրբելու իրականացրած պեղումները քաղաքամայր Անիում, Վանում և Ամբերդում:
 
Հիշեցնենք, որ Հ. Օրբելու պեղումների արդյունքում Անիից դուրս է բերվել Գագիկ Ա-ի արձանը, Ամբերդից՝ ծաղրածուի կմախք, իսկ Վանից՝ Սարդուրի 2-ի սեպագիր արձանագրությունը:
 
Խաղի էությունն այն է, որ այցելուն կարող է սենսորային էկրանի վրա ընտրել պեղումների համար նախատեսված վայրը. էկրանի վրա բացվում է տեսարան, որտեղ ներկայացված են Վանը, Ամբերդն ու Անին: Ընտրվում է որևէ տարածք, օրինակ, ճանապարհ դեպի Ամբերդ և պեղումների համար անհրաժեշտ գործիքներ: Արդյունքում, եթե պեղվել է Ամբերդը ու դուրս է բերվել ծաղրածուի կմախքը, այցելուն էկրանի վրա կկարդա «Ամբերդի ծաղրածուի» մասին հետաքրքիր պատմությունը՛՛,-ասված է ԿԳՄՍՆ-ի հաղորդագրության մեջ:
 
 
 
 
 
 
 

 

  • Կիսվել: