հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
«ՄԻՆՉԵՒ…»․ կներկայացվեն Արցախյան պատերազմի մասնակիցների գործերը

«ՄԻՆՉԵՒ…»․ կներկայացվեն Արցախյան պատերազմի մասնակիցների գործերը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանները, «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը փետրվարի 10-ին Սուրբ Վարդանանց տոնին ընդառաջ կիրականացնեն «ՄԻՆՉԵՒ…» խորագրով ցուցահանդեսը:

Այս մասին հայտնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների տնօրինությունից, ցուցահանդեսին կներկայացվեն Արցախյան պատերազմի մասնակից, ինչպես նաև նահատակված զինվոր-արվեստագետների վերջին՝ մինչև մարտն ստեղծված անավարտ աշխատանքները:

Ցուցահանդեսը տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: Այն կգործի մինչև ապրիլի 10-ը:

 

  • Կիսվել: