շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Մեծամոր» հնավայրի տարածքում մեկնարկել են հնագիտական պեղումներ

«Մեծամոր» հնավայրի տարածքում մեկնարկել են հնագիտական պեղումներ

«Մեծամոր» հնավայրի տարածքում մեկնարկել են հնագիտական պեղումները, այս պահին իրականացվում են տարածքի մաքրման աշխատանքները: Այս մասին հայտնում են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:

Պեղումներն իրականացնում է հայ-լեհական արշավախումբը (հայկական արշավախմբի ղեկավար «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյան և Վարշավայի համալսարանի Հնագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Քշիշտոֆ Յակուբյակ)։

«Մեծամոր» հնավայրի տարածքում պեղումները կշարունակվեն մոտ մեկ ամիս:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը պարբերաբար թարմացված տեղեկատվություն կհաղորդի պեղումների ընթացքի վերաբերյալ:

 

  • Կիսվել: