շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մեր բացառիկ հուշարձանները իբրև թե վերականգնել ենք՝ գրեթե վանդալիզմի հասնող մոտեցմամբ. Ժաննա Անդրեասյան

Մեր բացառիկ հուշարձանները իբրև թե վերականգնել ենք՝ գրեթե վանդալիզմի հասնող մոտեցմամբ. Ժաննա Անդրեասյան

Դվինում և Բջնիում առավել քան ակնհայտ տեսա, թե ինչպես չի կարելի վերականգնել հուշարձանը։ Ամեն օր Հայաստանի՝ երկնքի տակ բաց թանգարան լինելու մասին խոսալով 1995 թվականից ի վեր որևէ հայտ չենք ներկայացրել Յունեսկօ՝ նյութական մշակութային ժառանգության մասով, ու այս իմաստով երկրների շարքում նախավերջին տեղում ենք՝ կարծեմ Սենեգալից առաջ, իսկ մեր բացառիկ հուշարձանները իբրև թե վերականգնել ենք՝ գրեթե վանդալիզմի հասնող մոտեցմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Ցավում եմ, եթե որևէ մեկին արձագանքս կտրուկ կթվա։ Ում կտրուկ կթվա, առաջարկում եմ այցելել Դվին և Բջնի՝ տեսնելու այսպես կոչված վերականգնված հատվածները»,-գրել է նա։

  • Կիսվել: