հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024

Մեկ տարի շարունակ կստանա ամսական 460 հազար դրամ. ինչպես է բալետի արտիստը դարձել պետական ծրագրի շահառու

«Ռազմիկ Մարուքյանն է, Օպերային թատրոնի բալետի արտիստ և առաջատար մենակատար։ Այս տարի հաղթել է «Արաբեսկ» դասական պարի միջազգային մրցույթում և զբաղեցրել առաջին տեղը՝ արժանանալով նաև ժյուրիի մրցանակին»:

Հրապարակելով երիտասարդի լուսանկարը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ Ռազմիկը այդպիսով դարձել է բոլորովին վերջերս կառավարության կողմից ընդունված մշակույթի գործիչների դրամական խրախուսման ծրագրի շահառու՝ ամսական 460 հազար դրամ կստանա մեկ տարի շարունակ։

«Շնորհավորում եմ և հույս ունեմ՝ առաջիկայում միջազգային մրցույթներում հաղթանակ գրանցող և դրամական խրախուսում ստացող արտիստների և մշակույթի գործիչների թիվը էապես կաճի»,-հավելել է նախարարը։

  • Կիսվել: