հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մայրաքաղաքում մեկնարկում է բացօթյա համերգաշար «Երևան» փողային նվագախմբի մասնակցությամբ

Մայրաքաղաքում մեկնարկում է բացօթյա համերգաշար «Երևան» փողային նվագախմբի մասնակցությամբ

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ  հուլիսի 23-ին կմեկնարկի «Երևան» փողային նվագախմբի բացօթյա ելույթներից բաղկացած համերգաշարը: Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ առաջին համերգը կկայանա հուլիսի 23-ին՝ ժամը 19:00-ին՝ Դիանա Աբգարի անվան պուրակում: Մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար կկատարվեն փողային նվագախմբային հայտնի և սիրված ստեղծագործությունները՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Հովակիմյանի ղեկավարությամբ: Համերգաշարը լինելու է շարունակական: 

Երևանի քաղաքապետարանի «Երևան» փողային նվագախմբի 2022 թվականի բացօթյա համերգաշրջանի ժամանակացույցը՝
 

23.07, 19:00 - Դիանա Աբգարի պուրակ, Բազմաժանր երաժշտություն

30.07, 19:00 - Մանկական այգի, Երաժշտություն մուլտֆիլմերից,քայլերգեր

03.09, 19:00 - Հաղթանակի զբոսայգի, Քայլերգեր

 10.09, 19:00 - Օղակաձև զբոսայգի (Գր.Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածք), Բազմաժանր երաժշտություն

 

17.09, 19:00 - Սիրահարների այգի, Սիրված երգերի գործիքային կատարում

24.09, 19:00 - Երևանի 2800-ամյակի այգի, Բազմաժանր երաժշտություն

01.10, 19:00 - Մանկական երկաթուղի, Երաժշտություն մուլտֆիլմերից

08.10, 19:00 - Օղակաձև զբոսայգի (Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան հատված), Բազմաժանր երաժշտություն

15.10, 19:00 - Սիրահարների այգի, Ջազային երաժշտություն

 22.10, 19:00 - Երևանի 2800-ամյակի այգի, Բազմաժանր երաժշտություն

Երևանի քաղաքապետարանի «Երևան» փողային նվագախումբը հիմնադրվել է 1964թ.` ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Հայկազ Մեսիայանի կողմից: Գործունեության ընթացքում նվագախմբի հետ համագործակցել են բազմաթիվ անվանի երաժիշտներ` Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը, Գոհար Գասպարյանը, Ժան Տեր-Մերկերյանը, Գոհար Գալաչյանը, Բորիս Աֆանասևը, Վալերի Բատաշովը, Գեորգի Օրվիդը և այլք:

Նվագախումբը բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող և դափնեկիր է, զգալի ներդրում ունի Հայաստանում փողային երաժշտարվեստի ավանդույթների պահպանման և տարածման գործում:

Նվագախումբը հանդես է գալիս բազմաժանր ծրագրերով՝ ազգային, հոգևոր, դասական, ժամանակակից ժանրերում:

  • Կիսվել: