ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մայր Աթոռում կատարվել է Ոտնլվայի կարգ

Մայր Աթոռում կատարվել է Ոտնլվայի կարգ

Ապրիլի 14-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանին կատարվել է Ոտնլվայի կարգը, տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Հընթացս արարողության՝ սուրբգրային ընթերցումներից հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնել է խորանի վրա դրված ջուրն ու յուղը, ապա հոգեպարար շարականների երգակցության ներքո, Աստվածորդու օրինակով, լվացել և յուղով օծել Մայր Աթոռի միաբաններ՝ Տ․ Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի, Տ․ Աթանաս աբեղա Սարգսյանի, Անդրե սարկավագ Համամջյանցի, Գևորգյան ճեմարանի Զ լսարանի սան Ավետիս սարկավագ Ավետիսյանի, ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայողներ Ազատ Զարգարյանի, Նվեր Քոչարյանի, «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի աշակերտներ Արման Դավթյանի, Մկրտիչ Զոհրաբյանի, Մայր Աթոռի «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոնի սան Մայիս Մնացականյանի, ինչպես նաև այլ մանուկների՝ Միքայել Զոհրաբյանի, Նարեկ Համամջյանցի, Էմիլ Սեդրակյանի Սպարտակ և Արթուր Փալիկյանների ոտքերը։

Արարողության ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է ներկա բարեպաշտ ժողովրդին, որից հետո օրհնված յուղը բաժանվեց հավատացյալներին:

 

  • Կիսվել: