հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մարությանը չմեկնաբանեց «Ֆիրդուս» թաղամասի մասին Մեսչյանի խոսքերը

Մարությանը չմեկնաբանեց «Ֆիրդուս» թաղամասի մասին Մեսչյանի խոսքերը

«Ես հարգում եմ Մեսչյանին՝ որպես Հայաստանի քաղաքացու։ Այդ հարցերը ավելի լավ է նրան տաք: Այս մասին այսօր ավագանու նիստից հետո հարցուպատասխանի ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ նշելով, որ «Ֆիրդուս» թաղամասի մասին մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի խոսքերին վերաբերող հարցերը պետք է նրան հասցեագրել։

Նշենք, որ Երեւանի ավագանու արտահերթ նիստում, որտեղ քննարկվում էր «Ֆիրդուս» թաղամասի ճակատագիրը, գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը դժգոհություն էր հայտնել նախաձեռնվող միջոցառումներից։

 

  • Կիսվել: