Մարմաշեն վանական համալիրում հնագիտական հետախուզում և պեղումներ կլինեն (լուսանկարներ)
Բարեկարգվում է Մարմաշեն վանական համալիրը: Աշխատանքները ներառում են նաև հնագիտական հետախուզում և պեղումներ, տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից։
Մարմաշեն վանական համալիրը գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի վարչական տարածքում՝ Ախուրյան գետի ձախ ափին, Գյումրիից 10 կմ հեռավորության վրա: Համալիրի առաջին՝ գլխավոր եկեղեցին, ըստ հարավային պատի արձանագրության, կառուցվել է Վահրամ Պահլավունու կողմից 988 թվականին:



