Մահացել է ռեժիսոր Մարկ Զախարովը
Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրահայտ «Լենկոմ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մարկ Զախարովը:
Նա 85 տարեկան էր: Այս մասին հայտնել է «Լենկոմ» թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերը: Նա նշել է, որ ռեժիսորը մահացել է կրկնակի թոքաբորբի հետևանքով, որը նրա մոտ բժիշկներն ախտորոշել էին դեռևս օգոստոսին, երբ Զախարովին տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք:
Նշենք, որ Մարկ Զախարովը բեմադրել է ավելի քան 40 ներկայացում, նրա հայտնի և սիրված ֆիլմերից են «12 աթոռը», «Սովորական հրաշքը», «Այդ նույն Մյունհաուզենը», «Սիրո բանաձևը» և այլն: